Ընտրական համակարգի վերաբերյալ իշխող թիմում համաձայնության են եկել

Վրաստանում խորհրդարանական հաջորդ ընտրությունները տեղի կունենան խառը համակարգով։ 

Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ղեկավար Իրակլի Կոբախիձեն՝ նաև նշելով, որ արդեն 2024թ․-ի ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով:

«Խորհրդարանական մեծամասնությունը մի շարք հարցեր է քննարկել՝ անդրադառնալով նաև սահմանադրական փոփոխություններին: Թիմում, որին Վրաստանի բնակչությունը սահմանադրական վստահություն է հայտնել, հարցի շուրջ կոնսեսուս կա: Մասնավորապես մենք համաձայնել ենք, թե ինչպիսի ընտրական համակարգ պետք է լինի: Որոշել ենք, որ խորհրդարանական առաջիկա ընտրությունները կանցկացվեն խառը ընտրական համակարգով, իսկ հաջորդը` համամասնականով»,- հայտարարել է Կոբախիձեն:

Թողնել պատասխան