Պաոլո Մալդինի. Կախա, ես երջանիկ եմ քեզ համար

«Վրացական երազանքի» Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեի հաղթանակին արձագանքել է իտալացի ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին: Սոցիալական ցանցերում նա նախ շնորհավորել է վրաց ազգին՝ Թբիլիսիի քաղաքապետ ընտրելու կապակցությամբ,  ապա դիմել Կալաձեին՝ «Շնորհավորում եմ Թբիլիսիի նոր քաղաքապետին, ես երջանիկ եմ քեզ համար»: Ֆուտբոլիստը նաև Կալաձեի հետ համատեղ լուսանկարն է հրապարակել:

Հիշեցնենք՝ ըստ Կենտրոնական ընտրական նախնական տվյալների՝ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում Կախա Կալաձեն հաղթանակ է տարել առաջին իսկ փուլում:

Թողնել պատասխան