Ընտրողներն իրավունք ունեն չտրամադրել իրենց անձնական տվյալները

« Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն նախընտրական այս շրջանում քաղաքացիներին կոչ է  անում անձնական տվյալները չտրամադրել  կուսակցությունների ներկայացուցիչներին: 

«Վերջիններս իրավունք չունեն ստիպել քաղաքացիներին   որևէ փաստաթուղթ ներկայացնել», -հայտարարել է կազմակերպության  ղեկավար Աննա Նացվլիշվիլին` սեպտեմբերի 21-ին հրավիրած ասուլիսում: Նացվլիշվիլիի խոսքով՝ իրենք  փաստեր ունեն, որ քաղաքական տարբեր  կուսակցություններ  ընտրողների շրջանում սկսել են  անձնական տվյալների հավաքագրում:

«Այդ պահանջին հեշտությամբ ենթարկվում են հատկապես փախստականներն ու սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները. նրանք վախենում են, որ եթե չներկայացնեն անձնական տվյալները, հնարավոր է՝ զրկվեն սոցիալական օգնությունից»,-նշել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարը:

Թողնել պատասխան