Թբիլիսիի քաղաքապետարանը նոր ծառայություն ունի

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետարանի քաղաքային զարգացման ծառայության ղեկավարի պաշտոնում առաջարկել է Վախթանգ Ջոխաձեի թեկնածությունը:

Քաղաքապետի խոսքով, մայրաքաղաքի քաոտիկ զարգացումը լրջագույն խնդիրներից մեկն է: Հաշվի առնելով ստեղծված մարտահրավերները, կարևոր է, որ  մայրաքաղաքը ունենա զարգացման ճիշտ ծրագիր և քաղաքականություն:

«Վերոնշյալ պատճառներից ելնելով, ճարտարապետության ծառայությունից առանձնացրել ենք քաղաքային զարգացման գործառույթները, նոր քաղաքային զարգացման ծառայություն հիմնել: Նոր ծառայությունը քաղաքային զարգացման քաղաքականություն կմշակի տրանսպորտի և շրջակա միջավայրի պաշտպանության ծառայությունների հետ սերտ համագործակցության արդյունքում»,- ասել է քաղաքապետը՝ նոր ծառայության ղեկավարի պաշտոնում առաջարկելով Վախթանգ Ջոխաձեի թեկնածությունը։

«Այսօր կցանկանայի ներկայացնել քաղաքային զարգացման նոր ծառայության ղեկավարի պաշտոնում Վախթանգ Ջոխաձեի թեկնածությունը: Ջոխաձեն քաղաքային զարգացման ոլորտի մասնագետ է, տարածական պլանավորման և շինարարության ոլորտի փորձագետ: Ունի ոլորտում աշխատելու երկար տարիների փորձ: Տարածական պլանավորման և քաղաքային ծրագրավորման բազմաթիվ նախագծերի հեղինակ է»,-ասել է Կալաձեն:

Փոխանցում է «News.ge»-ն:

Թողնել պատասխան