Փոփոխություններ են նախատեսվում Վրաստանի քաղաքացիության մասին օրենքում

Խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը քննարկվել են Վրաստանի քաղաքացիության մասին օրենքում հնարավոր փոփոխություններ մտցնելու հարցերը:

Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիայի խոսքով: Բեսելիան անդրադարձել է այն հարցերին, որոնք աշխատանքային խումբ ստեղծելու հիմք են հանդիսացել:

Նա աշխատանքային խմբի օրակարգ է բերել երկքաղաքացիության թույլատրում, երկքաղաքացիության վերահսկման մեխանիզմի սահմանում, երկքաղաքացիություն տալու ձևաչափ և նմանատիպ մի շարք այլ հարցեր։

Բեսելիան դիմել է տարբեր նախարարություններին, որպեսզի մինչև աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը հիմնական հարցերի շուրջ տեսակետ հայտնեն:

Հանդիպմանը մասնակցել են օրենսդիր և գործադիր իշխանությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ:

Թողնել պատասխան