Թբիլիսիում հայտնաբերվել են կյանքի համար վտանգավոր համեմունքներ

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության կողմից հայտնաբերվել է Թբիլիսիում մարդու առողջության և կյանքի համար վտանգավոր համեմունքների իրացման փաստ: Դեպքի հետ կապված մեկ գործարար պատասխանատվության է ենթարկվել, նրա անունը չի հրապարակվում: Ըստ քննության՝ մեղադրյալը Թբիլիսիում գտնվող գործարաններից մեկում համեմունքների տարբեր տեսակներ է արտադրել՝ օգտագործելով արգելված ներկանյութեր՝ այդ թվում նաև «Սուդան 1», որը վտանգավոր է մարդու առողջության համար: Մեղքն ապացուցվելու դեպքում գործարարին մինչև հինգ տարվա ազատազրկում է սպառնում:

Հարկ է նշել, որ այս ամսվանից Վրաստանի արդյունաբերության ազգային գործակալությունը հավելյալ սահմանափակումներ է մտցրել համեմունքներ արտադրողների և իրացնողների համար: Միջոցները ձեռնարկվեցին այն բանից հետո, երբ 2017-ին գործակալությունը լաբորատոր հետազոտություն էր անցկացրել և պարզել, որ 187 նմուշից 33-ի դեպքում (18%) կապարի պարունակության անթույլատրելի չափ էր գրանցվել:

Թողնել պատասխան