Թբիլիսիում առաջին ձյունն է տեղացել

Հոկտեմբերի 25-ին Թբիլիսիի  արվարձաններում  առաջին ձյունն է տեղացել:  Օրվա երկրորդ կեսին առաջին ձյունն է տեղացել մայրաքաղաքի մոտակայքում՝ Ծավկիսիում, Ծկղնեթիում ու Կոջորիում։ Առաջին ձյունն է տեղացել նաև Կախեթիում, մասնավորապես  Բոդբեում և Դեդոփլիսծկղարոյում:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության մոնիթորինգի և կանխատեսումների կենտրոնից «interpressnews»-ի հետ զրույցում չեն բացառել, որ մայրաքաղաքի արվարձաններում  ձյան տեսքով տեղումները կշարունակվեն նաև հոկտեմբերի 26-ին։

Հոկտեմբերի 26-ին արևմտյան Վրաստանում սպասվում  է 10-15, արևելյան Վրաստանում՝ 2-6, իսկ Թբիլիսիում՝4 աստիճան տաքություն:

Օդերևութաբանները կանխատեսում են, որ հոկտեմբերի 27-ից եղանակը կբարելավվի:

Թողնել պատասխան