Թբիլիսիում բազմահարկ կայանատեղեր կկառուցվեն

Թբիլիսիում բազմահարկ կայանատեղեր կկառուցվեն: 

«Interpressnews» լրատվականի փոխանցմամբ՝ PWC ընկերությունը  Թբիլիսիի քաղաքապետարանի հետ արդեն ընտրել է թվով 10  կայանատեղերի տարածքը:

Բազմահարկ կայանատեղիներ կկառուցվեն Թբիլիսիի գնացքի կայարանի, Մարջանիշվիլի, Իսանի, Վարկեթիլի մետրոների, քաղաքի համերգասրահի, Գեգեշիձեի այգու հարակից տարածքներում, քաղաքապետարանի մոտակայքում ու Պուշկինի հրապարակում։

Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հայտարարության համաձայն՝ քաղաքի ծանրաբեռնված տարածքներում կայանատեղեր կառուցել ցանկացող կազմակերպությունները կարող են դիմել քաղաքապետարան:

Նարմանիան վստահեցրել է, որ ավտոկայանատեղիների կառուցումը զգալիորեն կթեթևացնի մայրաքաղաքի երթևեկությունը:

Թողնել պատասխան