Ո՞վ կարող է լինել փոխարինող ուսուցիչ. մանրամասներ

Վրաստանում գործող այն դպրոցները, որոնք ունեն որևէ առարկայից համապատասխան որակավորում ունեցող ժամանակավոր ուսուցչի կարիք (դպրոցի մշտական ուսուցիչը բացակայում է հարգելի պատճառներով), կարող են ժամանակավոր աշխատանքի ընդունել այլ ուսուցչի, որը կունենա փոխարինող ուսուցչի կարգավիճակ և այդ կերպ լրացնել կադրի բացակայությունը:

«Ալիք Մեդիան» մանրամասներ է ներկայացնում, թե ով կարող է լինել փոխարինող ուսուցիչ: 

Փոխարինող ուսուցիչը՝ ժամանակավորապես բացակայող ուսուցչին փոխարինող անձն է, որն ունի առնվազն բակալավրի գիտական ​​աստիճան ազգային ուսումնական ծրագրով նախատեսված առարկայական/առարկայական խմբում:

Ի՞նչ առարկա կարող է դասավանդել փոխարինող ուսուցիչը

Փոխարինող ուսուցիչը առանց ուսուցիչների կարիերայի առաջխաղացման սխեմայում ընդգրկվելու հանրակրթական հաստատությունում կարող է դասավանդել ազգային ուսումնական ծրագրով նախատեսված կամ չնախատեսված առարկաներ:

Ո՞ր դեպքում դպրոցը կարող է աշխատանքի ընդունել փոխարինող ուսուցչի

Եթե, կախված հանրակրթական հաստատության կարիքներից՝ անհնար է ժամանակավորապես բացակայող ուսուցչին փոխարինել նույն հանրակրթական ուսումնական հաստատության մեկ այլ ուսուցչով, որը համապատասխանում է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից հրավիրված ուսուցչի պահանջներին, դպրոցը կարող է աշխատանքի ընդունել փոխարինող ուսուցչի:

Ո՞վ կարող է լինել հրավիրյալ ուսուցիչ. մանրամասներ

Մանրամասներ ուսուցիչների պատրաստման ծրագրի մասին