Դարչիաշվիլին կմասնակցի ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին կմասնակցի այսօր կայանալիք ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։

Ֆորումը տեղի կունենա Պրահայում, 27 անդամ երկրների արտգործնախարարները կքննարկեն ընթացիկ և արդիական հարցեր։

Օրակարգի գլխավոր թեմաներից են Ուկրաինայում պատերազմը և ԵՄ գործողությունների ծրագիրը։ Նախարարները կքննարկեն ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմի արգելքը, որի վերաբերյալ անդամ երկրներում տարբեր դիրքորոշումներ կան։

Վրաստանի Հանրային հեռուստատեսության փոխանցմամբ՝ ԵՄ ԱԳ նախարարների հետ քննարկմանը կմասնակցեն Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները։