Ռուսաստանից դրամական փոխանցումները նվազել են

Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) վիճակագրական տվյալների համաձայն՝ Ռուսաստանից դրամական փոխանցումների թիվը կրկին նվազել է:

Հուլիսին Ռուսաստանից Վրաստան է ուղարկվել 100,59 մլն դոլար, տարեկան աճը կազմում է 150 տոկոս: Հատկանշական է, որ հունիսին այս ցուցանիշն կազմել է 492 տոկոս: Ռուսաստանից փոխանցումների թիվն ամենաշատն աճել է մայիսին՝ 888 տոկոսով:

Հուլիսին Թուրքիայից՝ 3,68 տոկոսով, Հունաստանից՝ 7,06 տոկոսով դրամական փոխանցումները ևս նվազել են: