Թբիլիսիում բացվել է Բելառուսի դեսպանատուն

Թբիլիսիում բացվել է Բելառուսի հանրապետության դեսպանատուն: այս մասին հայտարարել է  Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից: Նորանշանակ դեսպան    Միխայիլ Մյատլիկովը նախօրեին իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:  Արտգործնախարարության ղեկավարը շնորհավորել է Մյատլիկովին դիվանագիտական նոր  պաշտոնի առիթով և մաղթել   նրան հաջողություն`  աշխատանքային հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասնորեն քննարկել են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ : Առանձնահատուկ ուշադրություն է դարձվե տնտեսական համագործակցությանը վերաբերող միջկառավարական կոմիտեի հանձնաժողովի նիստին, որը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի սկզբին:

Քաղաքական գործիչները նաև երկկողմ քաղաքական   ինչպես նաև  միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարներին վերաբերող մտքեր են փոխանակել,  Վրաստանն ու Բելառուսը դիվանագիտական հարաբերություններ են  հաստատել  1994թվականի հունվարի 6-ին: Վրաստանի դեսպանատունը Բելառուսում բացվել է 2007թվականին, այն գտնվում է Մինսկի կենտրոնում:

 

Թողնել պատասխան