Թբիլիսիում գազը կթանկանա 0,5 թեթրիով

Թբիլիսիում բնական  գազի սակագինը կթանկանա 0,5 թեթրիով: Հուլիսի 18-ին հրավիրած  նիստում նման որոշում է ընդունել Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովը:

Մինչ օրս Թբիլիսիի բնակիչների համար մեկ խորանարդ մետր բնական գազի արժեքը կազմում էր 45,620 թեթրի, այսուհետ այն կարժենա 46,153 թեթրի: Որոշումը, որ ուժի մեջ կմտնի հուլիսի 20-ից (մինչև 2018-ի դեկտեմբերի 31-ը), վերաբերվում է «Ղազտրանսգազ» ընկերության Թբիլիսիի սպառողներին:

Թողնել պատասխան