Թբիլիսիի փողոցներում այսօր հայտնվել է առաջին էլեկտրական ավտոբուսը

Մայրաքաղաք Թբիլիսիում այսօրվանից սկսում է աշխատել առաջին էլեկտրական ավտոբուսը։

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվությամբ, Fregobus ընկերության արտադրության էլեկտրական ավտոբուսի երթուղին կընդգրկի քաղաքի տարբեր փողոցները և ուղևորներին  կծառայի անվճար:

Ավելի վաղ,  ընկերության ղեկավար Մուրման Պատարայան տեղեկացրել էր, որ Վրաստանում կկառուցվի էլեկտրական ավտոբուսների հավաքման գործարան:

«Սա 12 մետր երկարությամբ, 35 տեղանոց ու 100 տոկոս էլեկտրական շարժիչով ավտոբուս է: Ժամանակակից էլեկտրական նման ավտոբուս առաջին անգամ է Վրաստանում»,-ասել էր Մուրման Պատարայան:

Էլեկտրական առաջին ավտոբուսը Վրաստան է բերվել երկրում էլեկտրական ավտոբուսի հավաքման գործարանի կառուցման ծրագրի շրջանակներում։

Թողնել պատասխան