Կալաձեն արձագանքում է ընդդիմադիրների մեղադրանքներին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն արձագանքել է ընդդիմադիրների կողմից հնչած քննադատություններին։

Հիշեցնենք՝ Թբիլիսիի սակրեբուլոյի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության անդամ Լևան Խաբեիշվիլին հայտարարել է, թե Կալաձեն աշխատանքի է վերցրել խորհրդականների, որոնց աշխատավարձը կազմում է 4000-5600 լարի։ Բացի այդ, ըստ նրա, քաղաքային իշխանությունները միայն գովազդի համար ծախսում են 60 հազար դոլար:

«Իմ խորհրդականները ինձանից բարձր աշխատավարձ չեն ստանում»,-հնչած մեղադրանքներին այսպես է պատասխանել քաղաքապետ Կախա Կալաձեն։

Քաղաքապետն անդրադառնալով ֆեյսբուք սոցիալական ցանցում գովազդի վրա ծախսված գումարի չափին, նշել է, որ «հավանաբար այդ գումարը ծախսելու անհրաժեշտություն կա»:

Թողնել պատասխան