Թբիլիսիում կանցկացվի Պատրիարքին նվիրված համերգ

Ամենայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի գահակալության 40-ամյակի կապակցությամբ փետրվարի 14-ին, Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամատիկական թատրոնի մեծ դահլիճում տեղի կունենա համերգ:

Հանդիսատեսին կներկայանան հայտնի դաշնակահար Վալերիան Շիուկաշվիլին և Եվգենի Միքելաձեի անվան ազգային սիմֆոնիկ նվագախումբը, որը կղեկավարի Նիկոլոզ Ռաճվելին:

Երեկոյի ընթացքում կկատարվի նաև Պյոտր Չայկովսկու դաշնամուրի առաջին կոնցերտը:

Համերգին աջակցում են Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարությունը,
Թբիլիսիի քաղաքապետարանը և նկարիչների միությունը:

Իլիա II- ի գահակալության արարողությունը տեղի է ունեցել 1977 թ. դեկտեմբերի 25-ին:

Թողնել պատասխան