Թբիլիսիում առաջին հեծանվուղիները կբացվեն

Առաջիկա ամիսներին Թբիլիսի քաղաքապետարանը երկու հեծանվուղի կբացի։ 

«Interpressnews» լրատվականին  քաղաքապետարանի տրանսպորտի ծառայությունից տեղեկացրել են, որ  հեծանվորդների համար նախատեսված ճանապարհներից մեկը կունենա 8 կմ երկարություն։ Այն սկիզբ կառնի Մայրենի լեզվի այգու հարակից տարածքից, կանցնի Քուռ գետի երկու կողմով:

Մյուս հեծանվային արահետը  կբացվի Միրյան արքայի անվան փողոցում, կունենա 1-2 կմ երկարություն։

«Հեծանվուղիների մշակման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Հավանաբար այն կավարտվի 1,5 ամսից:  Ճանապարհներն իրականություն կդառնան մի  քանի տարբեր ծրագրի ֆինանսավորմամբ»,- հայտնել են տրանսպորտի ծառայությունից։

Մայրաքաղաքում առաջին հեծանվուղիների բացմանն աջակցում է նաև Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը:

Թողնել պատասխան