Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումների կապակցությամբ որոշ փողոցներում երթևեկությունը սահմանափակված կլինի մինչև մայիսի 28-ը։
Ներքին գործերի նախարարությունը հետևյալ հայտարարությունն է տարածել այս կապակցությամբ.
«Ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է քաղաքացիներին, որ Վրաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառումների կապակցությամբ մինչև մայիսի 27-ի ժամը 08:00-ն Ռուսթավելիի պողոտայում Ազատության հրապարակի ուղղությամբ երթևեկությունը կսահմանափակվի:
Նշված ժամանակահատվածում Ռուսթավելիի պողոտայից եկող տրանսպորտային միջոցները կշարժվեն դեպի Գիա Ճանտուրիա փողոց:
Ազատության հրապարակում և հարակից տարածքում նույնպես երթևեկությունը սահմանափակված է։
Մինչև մայիսի 28-ի ավարտը երթևեկությունը սահմանափակված է նաև Նախագահական նստավայրի մոտակայքում՝ Աթոնելիի փողոցում։
Մինչև մայիսի 28-ը երթևեկությունը սահմանափակված է «Մշրալի խիդի» (Չոր կամրջի) շրջակա տարածքում, Իտալիայի և Աթոնելիի փողոցներով», — ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։