Թուրքիայում, պատմական Տաո-Կլարջեթիում վրացական որմնանկարներ են հայտնաբերվել

Թուրքիայի տարածքում՝ պատմական Տաո-Կլարջեթիում, Պարխալում վերականգնման աշխատանքների արդյունքում մասնագետները նոր որմնանկարներ են հայտնաբերել:

Մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեն «Ինտերպրեսնյուս» լրատվականին հայտնել է, որ Պարխալում որմնանկարն ի հայտ է եկել վրացի եւ թուրք մասնագետների համատեղ աշխատանքներից հետո։

Ըստ նախարարի՝ հայտնաբերված որմնանկարները սվաղված էին եւ սպիտակ ներկով ծածկված։

«Մինչ այս մեզ համար ո՛չ ծրագիրն էր հասանելի, ո՛չ էլ մեր մասնագետներն էին կարող տարածք հասնել: Առաջին անգամ մեր փորձագիտական խումբը տարածքում էր ոչ միայն աշխատանքներին հետեւելու նպատակով, այլեւ այդ գործընթացում ներգրավվելու համար: Նրանք կիսվել են թուրք գործընկերների հետ գիտելիքներով եւ փորձով»,- հայտարարել է Միխեիլ Գիորգաձեն:

Փորձագիտական խումբը Թուրքիայում է եղել սեպտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում:

Թողնել պատասխան