Թուրքիան չեղարկել է վրացական լիմոնի, կիվիի, խաղողի, չրեղենի և այլ մթերքների վրա դրված քվոտաները

Թուրքիան չեղարկել է վրացական լիմոնի, կիվիի, խաղողի, չրեղենի և այլ մթերքների վրա դրված քվոտաները։ Տեղեկացնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության լրատվական ծառայությունը։

Վրացական և թուրքական կողմերը Թուրքիայի մայրաքաղաքում անցկացրել են բանակցությունների վերջին փուլը՝ պայմանավորվելով ընդլայնել ազատ առևտրի մասին առկա համաձայնությունը:

Նախարարության տեղեկատվության համաձայն՝ վերացվել են վրացական լիմոնի, կիվիի, խաղողի, չրեղենի, մրգային և բանջարեղենային պահածոների և հյութերի, այլ սննդամթերքների համար հաստատված քվոտաները: Բացի այդ, քվոտա է ավելացվել Թուրքիայում շատ մեծ պահանջարկ ունեցող մեղրի վրա։

«Բանակցությունների շնորհիվ վրացական ընկերությունները հնարավորություն կունենան 20 տոկոսով ավելացնել իրենց արտադրանքի արտահանումը Թուրքիայի Հանրապետություն»,-բանակցությունների ավարտից հետո հայտարարել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին։

Թողնել պատասխան