Խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն

Վրաստանի խորհրդարանը 83 կողմ և 13 դեմ ձայների հարաբերակցությամբ հաղթահարել է «Հեռարձակման մասին» օրինագծի վրա նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի դրած վետոն:

«Հեռարձակման մասին» օրինագծի վրա 2017-ի դեկտեմբերին նախագահի դրած վետոյի հարցը խորհրդարանը քննարկեց այսօր՝ փետրվարի 21-ի լիագումար նիստի ընթացքում:

Այսպիսով, ըստ օրինագծի՝ հանրային հեռարձակողի իրավասություններն ընդլայնվում են։ Հեռարձակողին իրավունք է տրվում ռադիոհեռարձակման և Վրաստանի տարածաշրջաններում ռադիո-ծրագրերի հասանելիության որակի բարձրացման համար օգտագործել հավելյալ ռադիո ալիքներ: Բացի այդ, ավելացվել են կոմերցիոն գովազդի հնարավորությունները։

Փոփոխությունների համաձայն՝ «Պետական գնումների մասին» Վրաստանի օրենքը չի վերաբերելու հանրային հեռարձակողի կողմից՝ եթեր հեռարձակվող հաղորդումների, հեռուստասերիալների, գեղարվեստական/փաստագրական ֆիլմերի պատրաստման ծառայությունները գնելիս:

Թողնել պատասխան