Իլիա 2-րդը ևս 670 երեխա կմկրտի

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը կկատարի հերթական՝ թվով 51-րդ մասսայական մկրտությունը՝ նոյեմբերի 23-ին։ Այդ օրը Վրաստանի ուղղափառ եկեղեցին նշում է Գիորգոբոն՝ Սուրբ Գիորգիի տոնը: Մասսայական մկրտությունը կկազմակերպվի Թբիլիսիի Սուրբ երրորդություն (Սամեբա) տաճարում: Այս անգամ պատրիարքի սանիկների թիվը կավելանա 670-ով, նրանցից 300-ը Աջարիայից են: Հիշեցնենք՝ պատրիարքը կնքում է ընտանիքի երրորդ և հաջորդ զավակներին, ում ծնողները պսակադրված են եկեղեցում: Նախաձեռնության նպատակը երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավումն է: Նորածինների առաջին մասսայական մկրտությունը Վրաստանում անցկացվել է 2008-ին, այսօրվա դրությամբ Իլիա երկրորդը ավելի քան 33 հազար փոքրիկների կնքահայրն է:

Թողնել պատասխան