Լարսի անցակետը բաց կլինի մինչև 20.00

Վրաստանի ՆԳՆ Արտակարգ Իրավիճակների  դեպարտամենտից  ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը  06.00-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` հետևյալ կանոնների
պահպանման դեպքում.

  • միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է:
  • երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների:
  • ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է Պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:

Թողնել պատասխան