Իսպանիայում վրացական մաֆիայի դեմ հատուկ գործողությունում ներգրավվել է վրացական կողմը

Իսպանիայում ոստիկանությունն այսօր առավոտից վրացական մաֆիայի դեմ հատուկ գործողություն է իրականացնում, որում ներգրավված է նաեւ վրացական կողմը։ Այս մասին «Ինտերպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ հատուկ գործողությունը դեռ չի ավարտվել եւ լրացուցիչ տեղեկատվություն, այդ թվում ձերբակալվածների քանակի մասին, կտարածվի քիչ անց:

Իսպանական ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ Մադրիդի եւ Կատալոնիայի մի քանի քաղաքներում տարբեր հասցեներով ոստիկանությունը գրոհ է իրականացնում: Նշվում է, որ Մադրիդում եւ Կատալոնիայում վրացական մաֆիայի դեմ ընթացող հատուկ գործողության ընթացքում 16 անձ է ձերբակալվել: Հեռուստաընկերություններից մեկի փոխանցմամբ՝ հանցավոր խումբը հիմնականում գողության եւ փողերի լվացման համար է ձերբակալվել:

Թողնել պատասխան