Փոքր Արաքալի գյուղում ասֆալտապատումը շարունակվում է

Ըստ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ֆեյսբուքյան էջի հաղորդման` Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Արաքալի գյուղում ճանապարհային ենթակառուցվածքների ասֆալտապատումն ակտիվորեն շարունակվում է:

Նշվում է, որ նախատեսված է 1 083 մետր ճանապարհահատվածի ամբողջական ասֆալտապատում։

«Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, փոխքաղաքապետ Արմեն Բդոյանն ու վերահսկողության ծառայության պետ Արթուր Շիրինյանը` շինարարական ընկերության ներկայացուցիչների հետ միասին, տեղում ծանոթացան աշխատանքների ընթացքին:

Քաղաքապետարանի աշխատակիցները նշեցին, որ ճանապարհների ասֆալտապատումը շատ կարևոր է բնակչության հարմարավետ և ապահով տեղաշարժի համար»,-  նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Տեղեկության համաձայն՝ ծրագիրն իրականացվում է տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ։