Կասյանովը շնորհակալ է փախստականների հանդեպ ցուցաբերած հոգատարության համար

Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովը մասնակցել է Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Թբիլիսիում անցկացված համերաշխության երթին։

«Այսօր մեր երկիրը կանգնած է ռուսական ագրեսիայի առջև։ Ցավոք, մենք չափազանց շատ փախստականներ ունենք, և սա տեղի է ունենում 21-րդ դարում։ Մենք ուրախ ենք և շնորհակալ ենք բոլորիդ ուկրաինացի փախստականների հանդեպ ցուցաբերած հոգատարության համար։ Վրաստանը նրանց համար երկրորդ տուն է»,- ասել է Կասյանովը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (UNCHR)` Վրաստանի կառավարության խնդրանքով, Վրաստանում գտնվող ուկրաինացի փախստականներից յուրաքանչյուրին երկու ամիս 235 լարի (մոտ 80 դոլար) կհատկացնի։