«Վրացական երազանք»-ը քննարկում է «անհնազանդ պատգամավորների» հարցը

Իշխող «Վրացական երազանք»-ի անդամ Սոփո Կիլաձեն արձագանքել է կուսակից Դավիթ Ճիճինաձեի հայտարարությանը, ըստ որի, հնարավոր է օրակարգում ընդգրկվի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի իմպիչմենտի հարցը:

Կիլաձեի խոսքով, Իրակլի Կոբախիձեին և Մամուկա Մդինարաձեին իրենց պաշտոններում Դավիթ Ճիճինաձեն չի նշանակել, ուստի չի կարող որոշել նրանց ճակատագիրը:

Խորհրդարանական մեծամասնությունում այսպես կոչված «անհնազանդ պատգամավորներին» պատժելու միջոցները քննարկվում են: Կուսակցական կարգապահության մասին նոր կանոնակարգի մասին խոսել է Իրակլի Կոբախիձեն, սակայն չի հստակեցրել, թե ինչպես են պատժվելու «անհնազանդ պատգամավորները»։

Rustavi2-ի փոխանցմամբ, վերջնական որոշումը իշխող կուսակցությունն ամենայն հավանականությամբ կնդունի այսօր:

Հիշեցնենք՝  «Վրացական երազանք»-ի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն անդրադառնալով խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարություններին, ասել էր՝ երբ խորհրդարանի խոսնակը վարչապետի դեմ է դուրս գալիս, մեծամասնությունը, որպես կանոն, աչք չի փակում և պահանջում է նրա հրաժարականը:

Ավելի ուշ Ճիճինաձեն նշել էր նաև, որ պաշտոնից պետք է հեռանա նաև «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն:

Թողնել պատասխան