«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կպաշտպանի Մարգվելաշվիլիի թեկնածությունը

«Ազատ դեմոկրատներ»-ի առաջնորդներից Նինո Գոգուաձեն հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններին կուսակցությունը կպաշտպանի գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի թեկնածությունը:

«Մենք նախագահական ընտրությունները կարևոր հանգամանք ենք համարում, ուստի պետք է ամեն ինչ անել, որպեսզի «Վրացական երազանք»-ը վերջին անգամ այն ևս չմենաշնորհի: Գիորգի Մարգվելաշվիլին միակ նախագահն է, որը «Վրացական երազանք»-ի պայմաններում պահպանեց ինստիտուցիոնալ անկախություն: Նրա սկզբունքները միշտ համընկել են «Ազատ դեմոկրատներ»-ի առաջ քաշած գաղափարների հետ: Եթե պարոն նախագահը որոշի ընտրություններին մասնակցել, ապա «Ազատ դեմոկրատները» նրան կաջակցի»,-հայտարարել է Գոգուաձեն:

Interpressnews-ի փոխանցմամբ, Գոգուաձեն նշել է, որ ընդդիմադիր կուսակցությունների հետ դեռևս խորհրդակցություններ չեն ունեցել, սակայն դրանք, հավանաբար, կսկսեն մայիսից:

Թողնել պատասխան