Իսրայել մուտքն ավելի է խստացել

Իսրայելը խստացնում է Վրաստանի քաղաքացիների համար երկիր մուտք գործելու գործընթացը: Սահմանային ստուգումները ոչ բոլորին է հաջողվում անցնել: Վրաստանում Իսրայելի դեսպան Շաբթայ Ցուրը հայտնել է, որ սա արվում է Վրաստանի քաղաքացիների՝ Իսրայելում ապօրինի բնակվելն ու աշխատելը բացառելու նպատակով: Նախորդ տարի Վրաստանից Իսրայել է մեկնել 13.188 զբոսաշրջիկ, նրանցից 3700-ը ապաստան է խնդրել, ինչը քաղաքացուն հնարավորություն կտա Իսրայելում աշխատանք գտնել: Իսրայելի կողմից Վրաստանը հայտարարվել է անվտանգ երկիր, հետևաբար վրաստանցիները ապաստան հայցելու որևէ լուրջ պատճառ չունեն:

Վրացական կողմը ևս հայտարարել է, որ սահմանային հսկողությունը կխստացվի, իսկ ստուգման գործընթացը կդառնա ավելի մանրակրկիտ և երկարատև: Իսրայել մեկնելու հետ կապված անհրաժեշտ տեղեկատվությունը տեղադրված է Վրաստանի արտգործնախարարության պաշտոնական էջում:

Նյութի աղբյուր՝ sova.news

Թողնել պատասխան