Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը թողարկել է վերնաշապիկներ, գլխարկներ և տարբերանշաններ

Հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը թողարկել է վերնաշապիկներ, գլխարկներ և տարբերանշաններ:

Հոբելյանական հագուստի հավաքածուն ներկայացված է հատուկ տեսահոլովակում՝ տեղեկացնելով Tsustore.ge նոր առցանց խանութի մասին, որտեղ յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել նշված ապրանքները:

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի (TSU) հոբելյանական հանդիսավոր տոնակատարությունը 2018 թվականին տեղի է ունենում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո՝ համաձայն Փարիզում կազմակերպված 39-րդ նստաշրջանի։

Նախատեսված միջոցառումների կազմակերպման նպատակով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի նախագահությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որում ներառված են նաև կառավարության անդամներ, պատգամավորներ, վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներ և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ:

Թբիլիսիի պետական համալսարանը Կովկասի միակ համալսարանն է, որն ընդգրկված է աշխարհի լավագույն բուհերի 2 տոկոսի մեջ՝ ըստ 2018 թ. The USNews & World Report-ի միջազգային վարկանիշի:

2017 թ-ին Թբիլիսիի պետական համալսարանը ճանաչվել է Վրաստանում ամենամեծ պահանջարկ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունը:

Կովկասում առաջին ազգային համալսարանը բացվել է 1918 թ. փետրվարի 8-ին (հունվարի 26, հին տոմարով): 1989 թվականից համալսարանը կրում է հիմնադիր, պատմաբան և ակադեմիկոս Իվանե Ջավախիշվիլիի անունը։

Թողնել պատասխան