Լավրով․ Օգոստոսյան պատերազմը Սահակաշվիլին է հրահրել

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հաագայի դատարանի դատախազ Ֆատու Բենսուդային  կողմնակալության  մեջ է մեղադրել ՝ նշելով, որ վերջինս չի պատրաստվում համագործակցել  2008թ․ օգոստոսյան  պատերազմի հարցով ընթացող հետաքննությանը:

Լավրովն այս մասին հայտարարել  է  Մյունխենի անվտանգության համաժողովում, որին ներկա է գտնվել  նաև Բենսուդան:

«Դատախազն անտեսել է այն փաստաթղթերը, որոնք  ներկայացել են Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ ՌԴ-ի կողմից:  Դրանք համոզիչ կերպով  հաստատում են, որ հակամարտությունը սկսել է Սահակաշվիլին: Երբ անտեսվեցին Հարավային Օսիայում այս հակամարտությունից տուժածների անձնական դիմումները, ակնհայտ դարձավ դատախազի կողմնապահությունը: Մենք շարունակում ենք պնդել, որ նման պայմաններում չենք կարող  համագործակցել»,- հայտարարել է Լավրովը:

Թողնել պատասխան