ՌԴ դեսպանի սպանությունն ուղղված է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման դեմ․Լավրով

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վստահեցրել է, որ Անկարայում ռուս դիվանագետի սպանության նպատակն էր ձախողել  ռուս-թուրքական  հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ տապալելով Սիրիայում երկու երկրների կողմից տարվող ահաբեկչության դեմ պայքարը:  Նախարարը վստահեցրել է, որ ահաբեկչության դեմ պայքարը շարունակվելու է մինչև վերջ: Տեղեկացնում է «Ria novosti»-ն:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովը։ «Մենք մահանում ենք Հալեպում, դուք կմահանաք այստեղ»,– ասել է մարդասպանը՝ կրակ բացելով դիվանագետի վրա: Հատկանշական է, որ մարդասպանը, Մեվլութ Մերթ Ալթինթաշը, ով սպանվել է տեղում, նախկինում աշխատել է Թուրքիայի  ոստիկանությունում:

Գործի հետաքննության նպատակով Ռուսաստանը խումբ է ուղղարկել Թուրքիա: Չնայած դեսպանի սպանությանը, Մոսկավայում կկայան Սիրիայի հարցով եռակողմ հանդիպումը, որին կմասանկցեն Ռուսատանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները։

Թողնել պատասխան