Լատվիան Տատունաշվիլիի մահվան առիթով հայտարարություն է տարածել

Լատվիայի Արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում օրեր առաջ մահացած Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի վերաբերյալ հայտարարություն է տարածել:

«Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնում Վրաստանի Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջաններում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների առիթով և ցավակցություն հայտնում Հարավային Օսիայում զոհված Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի ընտանիքին»,-մասնավորապես ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Հարավային Օսիայում Վրաստանի 3 քաղաքացի է ձերբակալվել` Արչիլ Տատունաշվիլին, Լևան Քուտաշվիլին և Իոսեբ Պավլիաշվիլիին: Փետրվարի 22-ին հայտնի է դարձել, որ Տատունաշվիլին անհայտ հանգամանքներում հիվանդանոցում մահացել է:

Թողնել պատասխան