Լարին արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել

Վրաստանի կենտրոնական բանկի տվյալներով՝ լարին դոլարի համեմատ արժեզրկվել է 0.15 թեթրիով: 1 դոլարի գինը այժմ կազմում է  2.7846 լարի: Լարիի առավելագույն արժեզրկում գրանցվեց դեկտեմբերի 20-ին:
Վրաստանի ազգային տարադրամն  անցյալ ամսվա ընթացքում արժեզրկվել է 30 թեթրիով:

Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ բանկը պատրաստ է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի դադարեցնի ազգային արժույթի տատանումները:

Թողնել պատասխան