Լեռնային հանգստավայրերը պետք է մատչելի լինեն բոլորի համար․ Կվիրիկաշվիլի

«Լեռնային հանգստավայրերը պետք է հասանելի դարձնել  հասարակության բոլոր  խավերի ներկայացուցիչների համար»,-կառավարության նիստում նման հայտարարությամբ է հանդես եկել  Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Մինչ այդ, կառավարության նիստում փոխվարչապետ, Վրաստանի Կրթության եւ գիտության նախարար Ալքսանդր  Ջեջելավան տեղեկացրել էր, որ 10 հազար երեխա  հնարավորություն է ստացել գարնանային արձակուրդն անցկացնել երկրի ձմեռային հանգստավայրերում:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ  բազմաթիվ երեխաներ հանգստավայրերում էին պետական ֆինանսավորմամբ: Այս հնարավորությունն ընձեռվել էր հատկապես նրանց, ովքեր ի վիճակի չէին վճարելու:  Հույս ունենք, որ հաջորդ տարիներին այս թիվն էլ ավելի կմեծանա»,- հայտարարել է  Ջեջելավան:

Վարչապետ Կվիրիկաշվիլին դրական է գնահատել նախաձեռնությունը՝  ավելացնելով, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի շատերը կարողանան օգտվել այդ հնարավորությունից:

«Ձմեռային հանգստավայրերում սպորտդպրոցներ և հյուրանոցներ են գործելու, որոնց գները ցանկացած քաղաքացու համար մատչելի են լինելու»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան