«Լեռնային Ղարաբաղը և լրագրությունը». Քննարկում ԹՊՀ-ում

Ապրիլի 15-ին Թբիլիսիի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքում ուսանողական ինքնակառավարման մարմինը կազմակերպում է` «Լեռնային Ղարաբաղը և լրագրությունը» խորագրով միջոցառում:

Միջոցառման վերաբերյալ տեղեկատվություն պարունակող ֆեյսբուքյան էջում նշվում է, որ հանդիպմանն են հրավիրված Թբիլիսիի պետական համալսարանի`  Հասարակագիտության և քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Ռեզո Ճորբենաձեն, «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրող Դավիթ Քաշիշվիլին և «Իմեդի» հեռուստաընկերության լրագրող Գուրամ Ռոգավան:

Տարածված տեղեկատվության համաձայն,  Ռեզո Ճորբենաձեն կանդրադառնա հակամարտության պատմական և քաղաքական ասպեկտներին, իսկ լրագրողները կխոսեն հակամարտության տարածքում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաեւ կներկայացնեն պատերազմական գոտում ունեցած մարտահրավերները:

Թողնել պատասխան