Լ. Լիդերման. Իշխանությունը պետք է քիչ ժամանակ տրամադրի վեճերին

ԱՄՆ Ատլանտյան խորհրդի գիտաշխատող Լաուրա Լինդերմանը վրաստանյան «Ամերիայի ձայներ» պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք»-ը պետք է սկսի աշխատել «Միացյալ ազգային շարժման»՝ կառավարումը կատարելագործելու նպատակով և քիչ ժամանակ տրամադրի վեճերին, անցյալում կատարվածին, այլ նայի առաջ:

Լիդերմանը խոսել է ժողովրդավարության ճանապարհին ընտրությունների կարևորության մասին. «Անվիճելի է, որ գլխավոր հաղթանակը Վրացական երազանիքինն է, ինչպես պարզվեց ընտրողները գոհ են նախորդ 4 տարիներից և նախընտրում են շարունակել գործող իշխանության ուղղությունն ու կայունությունը։ «Միացյալ ազգային շարժում»-ը ևս հաղթանակել է, չնայած, որ այն մնում է հիմնական ընդդիմադիր ուժը: Ինչ վերաբերում է Հանրապետականներին և Ազատ դեմոկրատներին, մենք տեսանք, որ այդ կուսակցությունները չկարողացան անցողիկ շեմն ապահովել: Վրաստանում ժողովրդավարության ապագայի հետ կապված ասեմ, որ մարտահրավերներ լինելու են, քանի որ հաջորդ տարիներին ևս կառավարելու է նախկին իշխանությունը: Վրացական երազանքը իշխանության կոնսոլիդացման գայթակղություն կունենա, ինչը իդեալական չի լինի երկրի համար: Ես կասեմ, որ այս գործընթացում կարևոր է աշխատել Միացյալ ազգային շարժման հետ այդ մարտահրավերներից խուսափելու համար»,-ասել է Լինդերմանը:

Թողնել պատասխան