Խորհրդարանը կողմ քվեարկեց Նարմանիայի թեկնածությանը

Վրաստանի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել էներգետիկայի և ջրամատակարարման վերահսկիչ ազգային հանձնաժողովում (ՍԵՄԵԿ-ի) Դավիթ Նարմանիայի և Գոչա Շոնիայի անդամակցության թեկնածությանը։

Հիշեցնենք՝ թեկնածուների կենսագրությունն ու ոլորտում ծավալած գործունեությունը դեկտեմբերի 22-ին պատգամավորներին ներկայացրել էր երկրի նախագահի խորհրդարանական փոխքարտուղար Զուրաբ Մաճարաձեն:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Դավիթ Նարմանիան վստահություն էր հայտնել , որ խորհրդարանն իրեն կաջակցի Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման վերահսկիչ հանձնաժողովի (ՍԵՄԵԿ-ի) անդամակցության հարցում:

Թողնել պատասխան