Լիագումար նիստ խորհրդարանում. հաղթահարե՞լ նախագահի վետոն, թե՝ ոչ

Խորհրդարանը «Հեռարձակման մասին» օրինագծի վրա դրված նախագահի վետոն ծրագրում է քննարկել այսօր՝ փետրվարի 21-ին, խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում: Նախագահի նկատառումների քննարկումն ընթացիկ շաբաթվա լիագումար նիստի օրակարգում առաջին հարց է սահմանվել:

Ինչպես հայտնի է, խորհրդարանական մեծամասնությունը դեմ է նախագահի առաջարկներին եւ պատրաստվում է հաղթահարել վետոն, որը նախագահը կիրառել էր 2017-ի դեկտեմբերին։

Լիագումար նիստը կմեկնարկի ժամը 12:00-ին։

Թողնել պատասխան