Կալաձեն հետեւել է սպորտային համալիրի շինարարական աշխատանքներին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հետեւել է Նաձալադեւիի շրջանում կառուցվող սպորտային բազաֆունկցիոնալ համալիրի շինարարության ընթացքին: Սպորտային համալիրը կունենա ըմբշամարտի, մարմնամարզության դահլիճներ եւ փակ լողավազան։ Համալիրը կկարողանա ընդունել 1500-ից ավելի այցելուի:

«Շատ կարեւոր է, որ այստեղ բնակվող մարդիկ ունենան առողջարանային լավագույն կենտրոնը, որտեղ բացի տեղացիներից, կկարողանա այցելել յուրաքանչյուր ցանկացող։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար այստեղ կլինեն հատուկ ծառայություններ: Այս նախագիծը կյանքի կոչելու համար ներդրվել է ավելի քան 2 մլն լարի: Աշխատանքներն ավարտին կհասցվեն մայիսի վերջին»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Թողնել պատասխան