Վերջին 5 տարիներին պատրիարքարանին ունեցվածքի անվճար կամ 1 լարիով փոխանցման 67 հրաման է արձակվել

Պետական ունեցվածքի ազգային գործակալության տվյալներով՝ վերջին 5 տարվա ընթացքում կառավարության կողմից ուղղափառ եկեղեցուն ունեցվածքի անվճար կամ 1 լարիով փոխանցման 67 հրաման է արձակվել, սակայն որոշ դեպքերում մեկ հրամանով փոխանցվել է մի քանի ունեցվածք:

«Ինտերպրեսնյուս» պարբերականը հրապարակել է 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Վրաստանի առաքելական ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցուն փոխանցած անշարժ և շարժական ունեցվածքին վերաբերող փաստաթուղթ:

Նշվում է, որ 2012 թվականին արձակվել է 18 հրաման, 2013-ին՝ 3, 2014-ին՝ 19, 2015՝ 11 և 2016 թվականին 16 հրաման:

Արձակված 67 հրամանը վերաբերում է ինչպես Թբիլիսիում, այնպես էլ այլ շրջաններում ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների, տարածքների, հողատարածքների և նրանց վրա գտնվող շինությունների, գույքի և սարքավորումների նաև շարժական գույքի՝ ավտոմեքենաների, գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի փոխանցմանը:

Թողնել պատասխան