Ճիճինաձե-Կոբախիձե հակամարտությունը շարունակվում է

«Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Դավիթ Ճիինաձեի և խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի միջև հակամարտությունը շարունակվում է։ Ճիճինաձեն հայտարարել է, որ նրանք, ովքեր չեն դադարեցնի պատգամավորների կարգապահության խախտման մասին խոսակցությունները, նրանց կյանքն անհաջող ավարտ կունենա։

Ըստ Ճիճինաձեի, եթե քաղաքական գործիչը քաղաքական գործընթացների հանդեպ ադեկվատ չէ, նրան կյանքը միշտ մերժելու է:

«Ես չեմ ասել, որ Իրակլի Կոբախիձեն պետք է պաշտոնաթող լինի: Այդ մարդն ինքն է ասում, որ իր պաշտոնաթողության համար 50 պատգամավորի ստորագրություն է անհրաժեշտ: Հաշվել է անգամ, մաթեմատիկայով է զբաղվել, չնայած դրա փոխարեն գերադասելի է, որ զբաղվի  պատգամավորների հետ հարաբերություններով»,-հայտարարել է Դավիթ Ճիճինաձեն։

Նշենք, որ խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն «Վրացական երազանք»-ում առաջացած տարաձայնություններից հետո հայտարարել էր, որ անհրաժեշտ է «Վրացական երազանք» կուսակցությունում կարգապահությունը խստացնել՝ նկատի ունենալով հատկապես Ճիճինաձեի հայտարարությունները։

Թողնել պատասխան