«Վրացական երազանք»-ում լարվածություն չկա. Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ «Վրացական երազանք» կուսակցությունում լարվածության որևէ նշան անգամ չկա:

«Կուսակցությունում որևէ փոփոխություն չի նախատեսվում, սովորական ռեժիմով կշարունակենք աշխատել»,-interpressnews-ի փոխանցմամբ, հայտարարել է Կախա Կալաձեն՝ ի պատասխան «Վրացական երազանք»-ում առաջացած տարաձայնությունների մասին հարցին։

Հարցին, թե արդյոք վարչապետը զայրացած է խորհրդարանի նախագահի վրա, Կախա Կալաձեն պատասխանել է․ «Ինչ զայրանալու մասին է խոսքը, մենք երեխաներ չենք: Թիմում քննարկումներ են ընթանում, հնարավոր է տարբեր հարցերի շուրջ տարբեր կարծիքներ հնչեն, ինչը նորմալ երևույթ է: Մենք դուրս ենք եկել այն իրավիճակից, երբ մի անձնավորությունից էր ամեն ինչ կախված, նրա կամքով էր ամեն ինչ տեղի ունենում: Երկրում ժողովրդավարություն է, մենք շարունակում են ժողովրդավարական պետություն կառուցելու գործընթացը»:

Թողնել պատասխան