Քննարկվել են հողմային և հիդրոէներգետիկայի խնդիրներին առնչվող նախագծեր

Ըստ կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության, այսօր` հոկտեմբերի 23-ին, Վրաստանի կառավարության նիստում քննարկվել են 3 հողմային և 5 հիդրոէներգետիկայի խնդիրներին առնչվող նախագծեր։

Հաղորդվում է, որ այս նախագծերի իրականացումը նախատեսվում է Վրաստանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Սամցխե-Ջավախեթիում, Կախեթիում, Շիդա Քարթլիում և Իմերեթիում։

Հաղորդագրության համաձայն՝ կառավարության նիստում ներկայացված էներգետիկ նախագծերի ընդհանուր դրվածքային հզորությունը կազմում է ավելի քան 250 մգվտ, իսկ ընդհանուր ներդրումները գերազանցում են 400 մլն ԱՄՆ դոլարը։

Հասմիկ Պետրոսյան, ստաժոր