Կողոպտել են «Միացյալ ազգային շարժման» ղեկավար անձանցից մեկի մեքենան

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավարներից՝ Սերգի Կապանաձեի «Մերսեդես» մակնիշի մեքենան վնասել են: Այս մասին Կապանաձեն հայտնել է Interpressnews պարբերականին, որ մեքենային վնաս հասցնողները մետաղադրամներ են տարել: Դեպքը տեղի է ունեցել իր բնակարանի մոտակա տարածքում: Իր խոսքով՝ սա նման առաջի դեպքը չէ:

Նա նաև իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է․ «Այսօր առավոտյան մեքենաս վնասելուն ու կողոպտելուն հերթական անգամ մոտենում եմ ըմբռնումով: Այս անգամ մինչև հոկտեմբերի 8֊ը»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Վրաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություննոեր։ Սերգի Կապանաձեն մասնակցելու է ընտրություններին «Միացյալ ազգային շարժմում» կուսակցության ընտրական ցուցակով

Թողնել պատասխան