Կատակերգություն. Բեսելիան Սաակաշվիլիի մասին

«Միխեիլ Սաակաշվիլի շուրջ ընթացող իրադարձությունները էժանագույն կատակերգության ժանրի սերիալի համար են»,-անդրադառնալով Սաակաշվիլիի Լեհաստան արտաքսմանը, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան:

Վերջինիս խոսքով, նշված հարցը դուրս է լուրջ քննարկումների շրջանակներից:

«Դա քաղաքականություն չէ, ոչ էլ լուրջ գործողություն: Դա նույնիսկ ծիծաղ չի առաջացնում, որովհետև էժանագույն կատակերգություններից է»,-հայտարարել է Բեսելիան:

Նշենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ով Ուկրաինայում հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից, երեկ Կիևի վրացական ռեստորաններից մեկում ձերբակալել և արտաքսել են Լեհաստան: Այս պահին Սաակաշվիլին գտնվում է Վարշավայում:

Թողնել պատասխան