Հնարավոր է՝ քննարկվի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքների նվազեցման հարցը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա տվյալներով, բարձրացված տուգանքների և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վիճակագրության միջև ուղիղ կապ չկա։
«Մենք մշտապես հետևում ենք վիճակագրությանը և այն հանգամանքին, թե ինչ ազդեցություն է ունենում տուգանքների աճը թեկուզ վիճակագրության բարելավման վրա։
Ուսումնասիրեցինք անցած մեկ տարվա տվյալները և տեսանք, որ, ցավոք, բարձրացված տուգանքների և նվազած վիճակագրության միջև ուղիղ կորելյացիա չկա։
Այստեղից ելնելով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ տուգանքները բեռ են դառնում բնակչության համար, մենք խորհրդարանի հետ միասին կարող ենք քննարկել տուգանքների նվազեցման տարբերակը»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։