«Հայրենասերների դաշինք»-ը կոչ է անում չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները

«Հայրենասերների դաշինք» կուսակցությունը կոչ է անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները։

Համապատասխան պահանջով կուսակցությունն արդեն դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան: «Interpressnews»-ի փոխանցմամբ, դատական առաջին նիստը  տեղի կունենա հոկտեմբերի 27-ին:

Հիշեցնենք՝ ԿԸՀ-ը նախօրեին հրապարակել է համամասնական ընտրությունների առաջին  փուլի վերջնական արդյունքները, ըստ որի «Հայրենասերների դաշինք»-ը  Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանում ստանում է 6 մանդանտ։

Քաղաքական այս ուժի ղեկավարները հայտարարել են, որ ներկայցված արդյունքները դեմ է սահմանադրությանը, քանի  որ ևս  17 մանդատ պետք է  բաժանվեր խորհրդարան մուտք գործած կուսակցությունների միջև։

«Հայրենասերների դաշինք»-ի առաջնորդ Դավիթ Թարխան-Մոուրավին վստահ է, որ իր գլխավորած կուսակցությանը առնվազն 8 մանդատ է պատկանում:

Թողնել պատասխան