ՀԺ. Մահափորձ վրաց պատրիարքի դե՞մ. «ցիանիդի գործի» առեղծվածը

Ապրիլի 5-ին «Ցիանիդի գործով» մեղադրվող հոգեւորական Գիորգի Մամալաձեի փաստաբան Միխեիլ Ռամիշվիլին հայտարարեց, որ հոգեւորականը հացադուլ է սկսել: Փաստաբանի խոսքերով՝ Մամալաձեն պահանջում է համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի եւ սուրբ Սինոդի անդամների  հետ հանդիպում ու բաց դատ: Հոգեւորականը գտնում է, որ հետաքննությունը կողմնակալ է ընթանում եւ սրա հետ կապված` ինքն ասելիք ունի:

«Ցիանիդի գործ» անվանումը ստացած հետաքննությունը սկսվել է փետրվարի 2-ին, երբ լրագրող Իրակլի Մամալաձեն դիմում էր ներկայացրել Վրաստանի գլխավոր դատախազություն, ըստ որի, իր ծանոթ Հայր Գիորգին խնդրել է օգնել իրեն` սեղմ ժամկետներում կալիումի ցիանիդ ձեռք բերելու գործում: Ցիանիդը թունավոր նյութ է: Այն օգտագործվում է արդյունաբերության մեջ, այդ թվում նաեւ ոսկու արդյունահանման: Ցիանիդի միացությունների մի շարք տեսակներ են հայտնի, այդ թվում նատրիումի եւ կալիումի ցիանիդ:

Փետրվարի 13-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է պատրիարքի սեփականության կառավարման վարչության պետ Գիորգի Մամալաձեն, որն ուղեւորվում էր Բեռլին: Հոգեւորականի պայուսակում նատրիումի ցիանիդ է հայտնաբերվել, որը մարդու օրգանիզմում հայտնվելուց հետո ակնթարթային մահ է առաջացնում: Դատախազությունը հայտարարեց նաեւ, թե հոգեւորականը փորձել է թունավորել բարձրաստիճան հոգեւորականներից մեկին, հստակ անուն չնշելով: Լրատվամիջոցների մեծ մասը մահափորձը վերագրեց երկրի ամենաճանաչված եւ սիրված դեմքերից մեկին` համայն վրաց կաթողիկոս պատրիարք Իլյա երկրորդին: Սրան հիմք ծառայեց Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հայտարարությունը, թե Մամալաձեն պատրաստվում էր նատրիումի ցիանիդը տեղափոխել Գերմանիա, որտեղ այն ժամանակ բուժվում էր պատրիարքը:

Գործընթացը սկսեց ավելի հետաքրքիր դառնալ այն ժամանակ, երբ դատախազությունը փոխեց վարկածը:

Ավելի մանրամասն` այստեղ

Թողնել պատասխան