Ձյուդոիստները կոտրել են ֆեդերացիայի նախագահի աշխատասենյակի դուռը

Վրաստանի ձյուդոյի ֆեդերացիայի անդամները կոտրել են ֆեդերացիայի նախագահի աշխատասենյակի դուռը: Մարզիկները ֆեդերացիայի նախագահ Դավիթ Քեվխիշվիլիի բազկաթոռն աշխատասենյակից տեղափոխել են աղբարկղի մոտ:

Ձյուդոիստները պնդում են, որ Քեվխիշվիլին այլևս իրենց նախագահը չէ և եթե հրաժարական չտա, Բաքվում 3 ամիս անց նախատեսված աշխարհի առաջնությանը չեն մասնակցի:

Նրանք բողոքի ակցիաները սկսել են այն բանից հետո, երբ ձյուդոյի նորագույն պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությունից Վրաստանի մարզիկները վերադարձել են առանց մեդալների:

Թողնել պատասխան